ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.03.2013
Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Համայնապատկերի ազատությունը
Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում եւ այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների` ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւերով վերարտադրումը, հեռարձակումը, վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում՝ համացանցի միջոցով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.04.2013
ՀՕ-22