Об интеллектуальной собственности Обучение в области ИС Обеспечение уважения интеллектуальной собственности Информационно-просветительская работа в области ИС ИС для ИС и ИС в области Информация о патентах и технологиях Информация о товарных знаках Информация о промышленных образцах Информация о географических указаниях Информация о новых сортах растений (UPOV) Законы, договоры и судебные решения в области ИС Ресурсы в области ИС Отчеты в области ИС Патентная охрана Охрана товарных знаков Охрана промышленных образцов Охрана географических указаний Охрана новых сортов растений (UPOV) Разрешение споров в области ИС Деловые решения для ведомств ИС Оплата услуг в области ИС Органы по ведению переговоров и директивные органы Сотрудничество в целях развития Поддержка инновационной деятельности Государственно-частные партнерства Инструменты и сервисы на базе ИИ Организация Работа с ВОИС Подотчетность Патенты Товарные знаки Промышленные образцы Географические указания Авторское право Коммерческая тайна Академия ВОИС Практикумы и семинары Защита прав ИС WIPO ALERT Информационно-просветительская работа Международный день ИС Журнал ВОИС Тематические исследования и истории успеха Новости ИС Премии ВОИС Бизнеса Университетов Коренных народов Судебных органов Генетические ресурсы, традиционные знания и традиционные выражения культуры Экономика Финансирование Нематериальные активы Гендерное равенство Глобальное здравоохранение Изменение климата Политика в области конкуренции Цели в области устойчивого развития Передовых технологий Мобильных приложений Спорта Туризма PATENTSCOPE Патентная аналитика Международная патентная классификация ARDI – исследования в интересах инноваций ASPI – специализированная патентная информация Глобальная база данных по брендам Madrid Monitor База данных Article 6ter Express Ниццкая классификация Венская классификация Глобальная база данных по образцам Бюллетень международных образцов База данных Hague Express Локарнская классификация База данных Lisbon Express Глобальная база данных по ГУ База данных о сортах растений PLUTO База данных GENIE Договоры, административные функции которых выполняет ВОИС WIPO Lex – законы, договоры и судебные решения в области ИС Стандарты ВОИС Статистика в области ИС WIPO Pearl (терминология) Публикации ВОИС Страновые справки по ИС Центр знаний ВОИС Серия публикаций ВОИС «Тенденции в области технологий» Глобальный инновационный индекс Доклад о положении в области интеллектуальной собственности в мире PCT – международная патентная система Портал ePCT Будапештская система – международная система депонирования микроорганизмов Мадридская система – международная система товарных знаков Портал eMadrid Cтатья 6ter (гербы, флаги, эмблемы) Гаагская система – система международной регистрации образцов Портал eHague Лиссабонская система – международная система географических указаний Портал eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Посредничество Арбитраж Вынесение экспертных заключений Споры по доменным именам Система централизованного доступа к результатам поиска и экспертизы (CASE) Служба цифрового доступа (DAS) WIPO Pay Текущий счет в ВОИС Ассамблеи ВОИС Постоянные комитеты График заседаний WIPO Webcast Официальные документы ВОИС Повестка дня в области развития Техническая помощь Учебные заведения в области ИС Поддержка в связи с COVID-19 Национальные стратегии в области ИС Помощь в вопросах политики и законодательной деятельности Центр сотрудничества Центры поддержки технологий и инноваций (ЦПТИ) Передача технологий Программа содействия изобретателям (IAP) WIPO GREEN PAT-INFORMED ВОИС Консорциум доступных книг Консорциум «ВОИС для авторов» WIPO Translate для перевода Система для распознавания речи Помощник по классификации Государства-члены Наблюдатели Генеральный директор Деятельность в разбивке по подразделениям Внешние бюро Вакансии Закупки Результаты и бюджет Финансовая отчетность Надзор
Arabic English Spanish French Russian Chinese
Законы Договоры Решения Просмотреть по юрисдикции

Регламент «О порядке заполнения, подачи и рассмотрения заявок на регистрацию лицензий на товарные знаки, заявок на их изменение и заявок о признании их недействительными» (Приложение 4 к Постановлению Правительства Республики Армения № 1538-N от 18.11.2010 г.), Армения

Назад
Предшествующая редакция  Перейти к последней редакции на WIPO Lex
Подробности Подробности Год версии 2010 Даты вступление в силу: 9 декабря 2010 г. Принят: 18 ноября 2010 г. Тип текста Имплементационные правила/положения Предмет Товарные знаки, Регулирующие органы в области ИС Примечания These Regulations implement Article 27, relating to granting of a trademark license under Chapter 5 of the Law of the Republic of Armenia of July 10, 2010, on Trademarks.

Имеющиеся тексты

Основной текст(-ы) Смежный текст(ы)
Основной(ые) текст(ы) Основной(ые) текст(ы) Армянский Ապրանքային նշանների լիցենզիանները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ (Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538 - Ն որոշման)        
Ապրանքային նշանների լիցենզիանները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ

Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում են գրանցված ապրանքային նշանների լիցենզիաները (այսուհետ՝ լիցենզիա), դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումի ձևերը, ինչպես նաև դրանք լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը։
2. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի համաձայն պետական լիազոր մարմնի կողմից գրանցման ենթակա են ապրան- քային նշանների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում (այսու- հետ՝ պետական գրանցամատյան) գրանցված ապրանքային նշանների լիցենզիաները, այդ թվում՝ ֆրանչայզինգի պայմանագրով ապրանքային նշանների օգտագործման իրավունքի վերապահումը, Հայաստանի Հանրապետությունում առանց գրանցման՝ Հայաստանի Հանրա- պետության միջազգային պայմանագրերի ուժով պահպանվող ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը։ Գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)։
3. Լիցենզիաների գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված սույն կարգին կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի, որը պետք է վերաբերի մեկ պայ- մանագրով նախատեսված լիցենզիային, իսկ ապրանքային նշանների նկատմամբ իրավունք- ների փոխանցման գրանցումը կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 2 ձևի։
4. Լիցենզիայի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝
1) 2.1-ին կետում նշվում են ապրանքային նշանների պետական գրանցման համարները, որոնց համար խնդրարկվում է գրանցել լիցենզիա.
2) եթե ապրանքային նշանի իրավատերը ֆիզիկական անձ է, լրացվում է 3.1-ին կետը, նշելով նրա անունն ու ազգանունը, իսկ եթե իրավաբանական անձ է՝ լրիվ անվանումը.
3) 3.2-րդ կետում լրացվում է ապրանքային նշանի իրավատիրոջ գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մեկից ավելի իրավատերեր և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն
3.1-ին և 3.2-րդ կետերի.
5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են ապրանքային նշանի իրավատիրոջ ներկայացուցչի տվյալները, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։ Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ գործակալությունում գրանցված հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակու- թյան վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ կից ներկայացնելով իրենց իրավասությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը).
6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե ապրանքային նշանն ունի մի քանի իրավատեր և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները, ապա այդ դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացու- ցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.
7) 5.1-5.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի տվյալները՝ սույն կետի «բ», «գ»
և «դ» ենթակետերին համանման ձևով.
8) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են լիցենզառուի ներկայացուցչի տվյալները՝
սույն կետի «ե» և «զ» ենթակետերին համանման ձևով.
9) 7-րդ կետում նշվում է նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումը ստորագրելու իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու անհրաժեշտ
տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը և ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
10) 8.1-ին կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի(ների) գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար՝ առանց բացառության.
11) 8.2-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված է միայն մեկ ապրանքային նշանի գրանցման համար և լիցենզիան տրամադրված է այդ գրանցման մեջ նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար և հատկացված մասում լրացվում է այդ ապրանքները և (կամ) ծառայությունները.
12) 8.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե 2.1-ին կետում նշված են մեկից ավելի
ապրանքային նշանների գրանցումներ և դրանցից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և(կամ) ծառայությունների համար է տրամադրված լիցենզիա և, հատկացված մասում լրացվում է այդ ապրանքները և (կամ) ծառայությունները՝ ըստ ԱԾՄԴ-ի դասերի.
13) կախված լիցենզիայի տեսակից նշվում է 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը.
14) 10.1-ին, 10.1.1-ին և 10.2-րդ կետերում նշվում և լրացվում է լիցենզիայի գործողության այն ժամկետը, որը նշված է լիցենզային պայմանագրում, լիցենզային պայմանագրից քաղվածքում կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեջ.
15) 11-րդ կետում լրացվում է այն տարածքը, որտեղ գործում է լիցենզիան (երկիրը, մարզը, քաղաքը և այլն).
16) 12.1-ին կետի համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է դիմումը ստորագրող անձի ով լինելը.
17) 12.2-րդ կետում լրացվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի անունը
կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.
18) 12.2.1-ին կետում դրվում է դիմումը ստորագրող ֆիզիկական անձի ստորագրու- թյունը և նշվում ստորագրման թվականը.
19) 13.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է և դիմումին կցվում է վճարման անդորրագիրը, քանի դեռ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ։ Նշված օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայաց- նելը բացառող) ամրագրելու դեպքում, 13.1-ին կետի վանդակը չպետք է նշվի և վճարման անդորրագիրը չպետք է կցվի.
20) 13.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.
21) 14-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը, եթե դրանք կան։
5. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են՝
1) ապրանքային նշանների լիզենզային պայմանագիրը կամ լիցենզային պայմա- նագրից քաղվածքը կամ լիզենզիայի տրամադրման մասին հայտարարությունը (հայտարա- րությունը ներկայացվում է օրինակելի ձևին համապատասխան՝ համաձայն N 3 ձևի, ստորագրված իրավատիրոջ (լիցենզատուի) և լիցենզառուի կողմից առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է).
2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։
6. Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը (վկայագրերը)։
7. Դիմումը ներկայացվում է հայերենով։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն թարգմանությունը։
8. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը՝ սույն կարգի 3-5-րդ կետերով սահմանված պա- հանջներին։
9. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։
10. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը
քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզային պայմանագրի կամ լիցենզային պայմանագրից քաղվածքի, կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, հետ են վերադարձվում։
11. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջները բավարարելու դեպքում որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին։
12. Եթե լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ՝
1) որոշված են պայմանագրի կողմերը և ապրանքային նշանի (նշանների) օգտա- գործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու) ապրանքային նշանի (նշանների) իրավատերն է կամ օրենքով սահմանված կարգով ունի այդպիսի իրավասություն.
2) որոշված է պայմանագրի առարկան (նշված է ապրանքային նշանի ազգային գրանցման կամ միջազգային գրանցման համարը և լիցենզիայի տեսակը (բացառիկ, ոչ բացառիկ և եզակի լիցենզիա).
3) որոշված են վերապահվող իրավունքների ծավալը (այն ԱԾՄԴ-ի դասերի կամ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ընձեռվում է լիցենզիա), լիցենզիայի գործողության ժամկետն ու գործողության տարածքը.
4) լիցենզառուի իրավունքների անհիմն սահմանափակումներ չկան.
5) պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց՝ նախկինում ձեռք բերած իրավունքները, ապա որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին։ Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի գրանցումը մերժելու մասին։
13. Լիցենզիայի գրանցման մասին որոշման հիման վրա՝
1) լիցենզիան գրանցվում է լիցենզիաների գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, լիցենզիայի գրանցման թվականը, վճարված պետական տուրքի չափը, լիցենզիայի գրանցման համարը, ապրանքային նշանի(ների) գրանցման համարը(ները), իրավատիրոջ և լիցենզատուի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու վայրի հասցեն և երկրի ծածկագիրը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են լիցենզիայի առանձնահատկություններին.
2) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը՝
«Սույն լիցենզիան գրանցված է գործակալությունում։
Գրանցման համարը
գրանցման թվականը
(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)».
3) գրանցված լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության մեկ օրինակը պահպանվում է գործերում։
14. Գործակալությունում գրանցվում են նաև ապրանքային նշանի ենթալիցենզիաները, եթե նախկինում գրանցված լիցենզիայով նախատեսված է, որ լիցենզառուն կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ապրանքային նշանի օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց։
15. Ենթալիցենզիաների գրանցումը խնդրարկելիս ներկայացվում է լիցենզիաների գրանցման համար նախատեսված դիմումը, որը լրացվում է սույն կարգի 4-րդ կետի համանման ձևով։ Ենթալիցենզիաների գրանցումը կատարվում է սույն կարգի 5-12-րդ կետերի պահանջներին համապատասխան և լիցենզիաների գրանցման վերը նշված ընթացակարգին համանման ձևով։ Այս դեպքում դիմումի 3-րդ կետում, որպես իրավատեր (լիցենզատու), նշվում է լիցենզիա տրամադրող լիցենզառուն։
16. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզիայի պայմանների փո- փոխությունները, որոնք վերաբերում են լիցենզիայի կողմերի, վերապահվող իրավունքների ծավալի, լիցենզիայի գործողության տարածքի, լիցենզիայի գործողության ժամկետի փո- փոխությանը, ինչպես նաև գրանցման ենթակա է լիցենզիան չեղյալ հայտարարելը։
17. Լիցենզիայի պայմանների փոփոխության և լիցենզիան չեղյալ հայտարարելու գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված՝ սույն կարգին կից տրված դիմումի հիման վրա՝ համաձայն N 4 ձևի, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված լիցենզիային և, որին կցվում են՝
1) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմա- նագիրը (համաձայնագիրը) կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթ կամ
լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն (3 օրի- նակ), որոնք ստորագրված են լիցենզատուի և լիցենզառուի կողմից.
2) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ լիցենզառուի ներկայացուցչի միջոցով։
18. Լիցենզիայի փոփոխությունը կամ այն չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝
1) դիմումի վերնագրի վանդակներից մեկը նշելով ընտրվում է դիմումի տեսակը և համապատասխան նշում է կատարվում նաև 1-ին կետի վանդակում.
2) 2-7-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 4-րդ կետի «ա» - «թ» ենթակետե- րին համապատասխան ձևով.
3) 8-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին և 8.1-ին կետի վանդակներից մեկը նշելով ներկայացվում է լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթուղթը կամ լիցենզիայի փոփոխության մասին հայտարարությունը.
4) 9-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է լիցենզիայի տեսակին և 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը նշելով՝ ընտրվում է համապատասխան տեսակը.
5) 10-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է տարածքին և լրացվում է այն տարածքը (երկիրը, մարզը, քաղաքը և այլն), որին վերաբերում է փոփոխված լիցենզիան.
6) 11-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին և 11.1-11.3-րդ կետերի վանդակներից մեկը նշելով և լրացնելով՝ տեղեկություն է տրվում փոփոխված լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ.
7) 12-րդ կետի վանդակը նշվում է, եթե դիմումը վերաբերում է լիցենզիան չեղյալ հայտարարելու գրանցմանը, և 12.1-ին կետի վանդակներից մեկը նշելով ներկայացվում է չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթը կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարությունը։ 12-րդ կետի նշման դեպքում 8-11-րդ կետերը չեն նշվում և չեն լրացվում.
8) 13-15-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 4-րդ կետի «ժզ»-«իա» ենթա-
կետերի համանման ձևով։
19. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը՝ սույն կարգի 16-18-րդ կետերով սահմանված պահանջներին։
20. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահման- ված պահանջներին, ապա հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։
21. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթի կամ լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության, կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթղթի կամ չեղյալ հայտարարելու մասին հայտարարության երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, հետ են վերադարձվում։
22. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 16-18-րդ կետերով սահ- մանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու օրվա- նից մեկամսյա ժամկետում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջներին բավարարելու դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի փոփոխությունը կամ լիցենզիայի չեղյալ հայտարարելը գրանցելու մասին։ Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը մերժելու մասին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական

տուն, 3, 0010, Երևան

Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Դիմում

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի(նշանների) լիցենզիա։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը(գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

3. Իրավատեր (լիցենզատու)

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

———————————————————————————————————————-

3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայա

ցուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Լիցենզառուն

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

————————————————————————————————————————

5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի

հասցեն


5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

——————————————————————————————————————

6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայա- ցուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար լիցենզիա է տրամադրված

8.1. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների)

գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

8.2. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման

մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*






8.3. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածված է լիցենզիան)*










9. Լիցենզիայի տեսակը

9.1. բացառիկ լիցենզիա 9.2. ոչ բացառիկ լիցենզիա 9.3. եզակի լիցենզիա

10. Լիցենզիայի գործողության ժամկետը

10.1. լիցենզիայի ժամկետը սահմանափակ է և տրված է ից մինչև

ժամանակահատվածի համար

10.1.1. լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

10.2. լիցենզիան տրվում է անժամկետ

11. Լիցենզիայի գործողության տարածքը

12. Ստորագրություններ

12.1. դիմումն ստորագրելու իրավասու անձը1

իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

12.2. Դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

(պաշտոնը, անունը, ազգանունը)

12.2.1. ստորագրություն_

(թվականը)

13. Տուրքեր

13.1. վճարված է

դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

13.2. վճարման ձևը

14. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 12.1-ին, 12.2-րդ և 12.2.1-ին կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

Ձև N 2

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական

տուն, 3, 0010, Երևան

Դ Ի Մ ՈՒ Մ

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)

նկատմամբ իրավունքների փոխանցումը։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. Գրանցման (գրանցումների) համարը (համարները)*


3. Իրավատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայա- ցուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Իրավունքները ստացող

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


5.3. իրավունքներն ստացողները մի քանիսն են (իրավունքներն ստացողների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


6.3. իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մի քանիսն են (իրավունքներն ստացողների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն

8. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ տարածվում են իրավունքների փոխանցումը

8.1. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների)

գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

8.2. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*





8.3. իրավունքները փոխանցվում են 2.1-ին կետի գրանցումներից առնվազն մեկում նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ (յուրաքանչյուր գրանցման համար նշվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածված է իրավունքների փոխանցումը)*









9. Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

10. Ստորագրություններ

10.1. դիմումն ստորագրելու իրավասու անձը1

իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.2.1. ստորագրություն_

(թվականը)

11. Տուրքեր

11.1. վճարված է

դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

11.2. վճարման ձևը

12. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1-ին, 10.2-րդ և 10.2.1-ին կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

Ձև N 3

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հայտարարություն

Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները) սույնով հայտարա- րում է (են), որ դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների) գրանցումը (գրանցումները) հանդիսանում են լիցենզիայի առարկա։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)

3. Իրավատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2- րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Լիցենզառուն

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և

5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց նկատմամբ լիցենզիա է տրամադրված

7.1. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի (նշանների)

գրանցման (գրանցումների) բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ

7.2. լիցենզիան տրամադրված է 2.1-ին կետում նշված ապրանքային նշանի գրանցման մեջ նշված հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ*




7.3. 2.1-ին կետում նշված գրանցումներից առնվազն մեկում լիցենզիան տրամադրված է իր մեջ նշված ոչ բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։ Նշել յուրաքանչյուր գրանցման համար, ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ըստ ԱԾՄԴ-ի դասերի, որոնց նկատմամբ տարածվում է լիցենզիան*





8. Լիցենզիայի տեսակը

8.1. բացառիկ լիցենզիա 8.2. ոչ բացառիկ լիցենզիա 8.3. եզակի լիցենզիա

8.4. լիցենզիայի գործողության տարածքը

9. Լիցենզիայի գործողության ժամկետը

9.1. լիցենզիայի ժամկետը սահմանափակ է և տրված է ից մինչև

ժամանակահատվածի համար

9.2. լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

9.3. լիցենզիան տրվում է անժամկետ

10. Ստորագրություններ

10.1. իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

10.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.1.2. ստորագրություն

(թվականը)

10.2. լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

10.2.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1 ———————————————

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.2.2. ստորագրություն

(թվականը)

11. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը

*-շարունակությունը նշել լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 10.1.1-ին, 10.1.2-րդ, 10.2.1-ին և 10.2.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա

Ձև N 4

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության

գործակալություն

Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, 0010, Երևան

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

1. Դիմում

փոփոխությունը գրանցելու մասին չեղյալ հայտարարումը գրանցելու մասին

Ապրանքային նշանի իրավատերը (իրավատերերը) և լիցենզառուն (լիցենզառուները) սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված ապրանքային նշանի (նշանների)`

լիցենզիայի փոփոխությունը, գրանցման (գրանցումների) լիցենզիայի չեղյալ հայտարարումը։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)*

———————————————————————————————————————

3. Իրավատեր (լիցենզատու)

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

3.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն


3.3. իրավատերերը մի քանիսն են (իրավատերերի մասին տվյալներն ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Իրավատիրոջ ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

4.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ——————————————————————————————————–—

4.3. իրավատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (իրավատերերի ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Լիցենզառուն

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

5.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն—————————————————————————————————————

—————————————————————————————————————————

5.3. լիցենզառուները մի քանիսն են (լիցենզառուների մասին տվյալներն ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Լիցենզառուի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության լրիվ անվանումը

——————————————————————————————————————————

6.2. գտնվելու վայրը, երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն

6.3. լիցենզառուների ներկայացուցիչները մի քանիսն են (լիցենզառուների

ներկայացուցիչների մասին տվյալներն ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն

8. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին

8.1. փոփոխության բնույթը և ծավալը բերված են կից ներկայացված`

լիցենզիայի փոփոխությունը հաստատող փաստաթղթում լիցենզիայի փոփոխության մասին հայտարարության մեջ

9. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է լիցենզիայի տեսակին

9.1. փոփոխված լիցենզիան հանդիսանում է բացառիկ լիցենզիա

9.2. փոփոխված լիցենզիան հանդիսանում է ոչ բացառիկ լիցենզիա

9.3. փոփոխված լիցենզիան հանդիսանում է եզակի լիցենզիա

10. Լիցենզիայի տարածքը փոփոխվել է, լիցենզիան վերաբերում հետևյալ

տարածքին

11. Լիցենզիայի փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

11.1. փոփոխված լիցենզիան տրված է ից մինչև

ժամանակահատվածի համար

11.2. փոփոխված լիցենզիան ենթակա է ինքնաբերաբար երկարաձգման

11.3. փոփոխված լիցենզիան տրված է անժամկետ

12. Լիցենզիայի չեղյալ հայտարարումը վերաբերում է ապրանքներին և (կամ) ծառայություններին

12.1. փոփոխության բնույթը և ծավալը բերված են կից ներկայացված՝

չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում չեղյալ հայտարարման մասին հայտարարության մեջ

13. Ստորագրություններ

13.1. իրավատեր իրավատիրոջ ներկայացուցիչ

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.1.2. ստորագրություն


(թվականը)

13.2. լիցենզառու լիցենզառուի ներկայացուցիչ

13.2.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը1 ————————————————————

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.2.2. ստորագրություն


(թվականը)

14. Տուրքեր

14.1. վճարված է

դրամ պետական տուրք անդորրագիրը կցվում է

14.2. վճարման ձևը

15. Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր քանակը

*- շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա

1- եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա


Законодательство Заменено следующим актом (1 текст(ов)) Заменено следующим актом (1 текст(ов))
Данные недоступны.

№ в WIPO Lex AM023