关于知识产权 知识产权培训 树立尊重知识产权的风尚 知识产权外联 部门知识产权 知识产权和热点议题 特定领域知识产权 专利和技术信息 商标信息 工业品外观设计信息 地理标志信息 植物品种信息(UPOV) 知识产权法律、条约和判决 知识产权资源 知识产权报告 专利保护 商标保护 工业品外观设计保护 地理标志保护 植物品种保护(UPOV) 知识产权争议解决 知识产权局业务解决方案 知识产权服务缴费 谈判与决策 发展合作 创新支持 公私伙伴关系 人工智能工具和服务 组织简介 与产权组织合作 问责制 专利 商标 工业品外观设计 地理标志 版权 商业秘密 WIPO学院 讲习班和研讨会 知识产权执法 WIPO ALERT 宣传 世界知识产权日 WIPO杂志 案例研究和成功故事 知识产权新闻 产权组织奖 企业 高校 土著人民 司法机构 遗传资源、传统知识和传统文化表现形式 经济学 金融 无形资产 性别平等 全球卫生 气候变化 竞争政策 可持续发展目标 前沿技术 移动应用 体育 旅游 PATENTSCOPE 专利分析 国际专利分类 ARDI - 研究促进创新 ASPI - 专业化专利信息 全球品牌数据库 马德里监视器 Article 6ter Express数据库 尼斯分类 维也纳分类 全球外观设计数据库 国际外观设计公报 Hague Express数据库 洛迦诺分类 Lisbon Express数据库 全球品牌数据库地理标志信息 PLUTO植物品种数据库 GENIE数据库 产权组织管理的条约 WIPO Lex - 知识产权法律、条约和判决 产权组织标准 知识产权统计 WIPO Pearl(术语) 产权组织出版物 国家知识产权概况 产权组织知识中心 产权组织技术趋势 全球创新指数 世界知识产权报告 PCT - 国际专利体系 ePCT 布达佩斯 - 国际微生物保藏体系 马德里 - 国际商标体系 eMadrid 第六条之三(徽章、旗帜、国徽) 海牙 - 国际外观设计体系 eHague 里斯本 - 国际地理标志体系 eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange 调解 仲裁 专家裁决 域名争议 检索和审查集中式接入(CASE) 数字查询服务(DAS) WIPO Pay 产权组织往来账户 产权组织各大会 常设委员会 会议日历 WIPO Webcast 产权组织正式文件 发展议程 技术援助 知识产权培训机构 COVID-19支持 国家知识产权战略 政策和立法咨询 合作枢纽 技术与创新支持中心(TISC) 技术转移 发明人援助计划(IAP) WIPO GREEN 产权组织的PAT-INFORMED 无障碍图书联合会 产权组织服务创作者 WIPO Translate 语音转文字 分类助手 成员国 观察员 总干事 部门活动 驻外办事处 职位空缺 采购 成果和预算 财务报告 监督
Arabic English Spanish French Russian Chinese
法律 条约 判决 按管辖区浏览

关于涉及国家和官方机密的发明,实用新型和工业品外观设计信息的保密层级,使用和公开的规则, 亚美尼亚

返回
WIPO Lex中的最新版本
详情 详情 版本年份 2010 日期 生效: 2010年4月29日 议定: 2010年4月29日 文本类型 实施规则/实施细则 主题 专利(发明), 实用新型., 工业品外观设计, 未披露的信息(商业秘密), 知识产权监管机构 These Regulations were approved by the Decision of the Government of the Republic of Armenia No. 466, dated April 29, 2010, to implement Article 7, paragraph (1), relating to 'Secrecy of Applications Proceeding' under Chapter 1 of Law of the Republic of Armenia of June 10, 2008, on Inventions, Utility Models and Industrial Designs.

可用资料

主要文本 相关文本
主要文本 主要文本 亚美尼亚语 Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգ        
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգ

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29 -ի N 466 - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանված է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ- ների համաձայն պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարու- նակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների (այսուհետ` արդյունա- բերական սեփականության օբյեկտ կամ օբյեկտ) գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնազերծման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապա- րակման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։
II. ԳԱՂՏՆԻ ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Գաղտնագրման ենթակա արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը (այսուհետ` գաղտնի օբյեկտի հայտ) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էկոնո- միկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ` գործակա- լություն)։
3. Արդյունաբերական սեփականության օբյեկտների այն հայտերով, որոնց համար
գաղտնիության աստիճան չի սահմանված և որոնք նշում չեն պարունակում պետական կամ

10_0466

2

ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության մասին, գործակալությունը,
համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N
173 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի, ստուգում է այդպիսի տեղեկությունների առկայությունը։
4. Գաղտնի օբյեկտի հայտը գործակալություն ներկայացնում է այն ֆիզիկական կամ
իրավաբանական անձը, ում անունով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրը (այսուհետ` հայտատու)։ Գաղտնի օբյեկտի հայտը գործակալություն կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի միջոցով` պայմանով, որ նա պետք է ունենա պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք, որը, համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի
2-րդ մասի, տրվում է նրա գրավոր համաձայնությամբ։
5. Արդյունաբերական սեփականության այն օբյեկտների հայտերը, որոնք ստեղծվել են պայմանագրի հիման վրա, այդ թվում` պետական մարմինների պատվերով հատուկ նշանակության արտադրանքի մշակման և արտադրման նպատակով, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք, գործակալություն են ներկայացվում հայտատուի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջոցով` տվյալ օբյեկտի գաղտնիության աստիճանի նշումով և առաքվում սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով։ Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք կապված չեն հատուկ նշանակության արտադրանք մշակելու, ստեղծելու և(կամ) արտադրելու պայմանագրով, բայց իրենց տրամադրության տակ ունեն տեղեկություններ, որոնց բաց հրապարակումը, իրենց կարծիքով, կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նման տեղեկություններ պարունակող արդյունա- բերական սեփականության օբյեկտների հայտերը գործակալություն են ներկայացնում
գաղտնի փոստով` աշխատանքի վայրի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջո-

10_0466

3

ցով, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղական ինքնակառա-
վարման մարմինների միջոցով կամ առձեռն։
6. Գաղտնի օբյեկտի հայտի ուղեկցող գրությունը ներկայացվում է հայերենով, 1
օրինակից։
7. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի առաքումը ֆաքսով կամ այլ էլեկտրոնային միջոցներով չի թույլատրվում։
8. Գաղտնի օբյեկտի հայտի փաստաթղթերում նշվում է գաղտնի նամակագրության
հասցեն։
9. Գաղտնի օբյեկտի հայտի բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենս- դրության պահանջներին համապատասխան։
10. Արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրումն առևտրային և այլ նպատակներով, որոնք չեն առնչվում պետական և ծառայողական գաղտնիքների հետ, չի թույլատրվում։
III. ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ, ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
11. Գործակալությունը, գաղտնի օբյեկտի հայտի, ինչպես նաև այն հայտի քննարկման փուլում, որը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում ճանաչվել է պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, համաձայն օրենքի 13-րդ հոդվածի, անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնում (գաղտնի օբյեկտի հայտի նյութերի պատճենը) իրավասու պետական մարմին, ձեռնարկություն, հիմնարկ կամ կազմակերպություն (այսուհետ` իրավասու մարմին), որը դրանց ստացման օրվանից մեկամսյա ժամկետում քննարկում է
ներկայացված նյութերը և տալիս գրավոր եզրակացություն տվյալ օբյեկտի գաղտնագրման և

10_0466

4

գաղտնիության աստիճանի սահմանման վերաբերյալ։ Օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացության կայացման օրվանից եռօրյա ժամկետում իրավասու մարմինը դրա մասին ծանուցում է գործակալությանը։
12. Եթե իրավասու մարմնի կողմից տրված եզրակացության համաձայն գաղտնագրման համար բավարար հիմքեր չկան, ապա նշված եզրակացությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում գործակալությունը դրա պատճենն ուղարկում է հայտատուին` առաջարկելով այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում գաղտնիության աստիճանի փոփոխման կամ գաղտնազերծման կամ տվյալ օբյեկտի էությանը չվերաբերող գաղտնի տեղեկությունները հայտի նյութերից հանելու, ինչպես նաև փոփոխված հայտի 3 օրինակը գործակալություն ներկայացնելու մասին։ Հայտատուի կողմից նշված նյութերն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում դրանց մեջ նշված պահանջները չկատարելու կամ տվյալ ժամկետը երկարաձգելու մասին հիմնավորված դիմում չներկայացնելու դեպքում, «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի
4-րդ մասի համաձայն, հայտը համարվում է հետ կանչված։
13. Փոփոխված հայտի նյութերն ստանալուց հետո դրա հետագա գործավարությունն իրականացվում է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
14. Արդյունաբերական սեփականության օբյեկտն իրավասու մարմնի կողմից գաղտնի ճանաչման պահից, դրանցում ընդգրկված տեղեկությունների տնօրինման իրավունքն անցնում է պետությանը` օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` հատուցելով դրա հետևանքով արտոնագրատիրոջը հասցվող վնասը։ Փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, որի չափն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որոշվում է գաղտնի օբյեկտի արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ է անցնում այդ
տեղեկատվությունը։

10_0466

5

15. Իրավասու մարմնի կողմից գաղտնի ճանաչման թվականից սկսած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը (պահպանական փաստաթուղթ ստանալու, այն ուժի մեջ պահելու տարեկան և այլն) վճարվում են` հաշվի առնելով օրենքի 26-րդ հոդվածի դրույթները։
16. Գործակալությունը գաղտնի ճանաչված օբյեկտին արտոնագիր (վկայագիր)
տալու մասին եզրակացությունն իրավասու մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, համապատասխան գրանցամատյանում դրա գրանցման համար իրականաց- նում է հետևյալ գործողությունները`
1) որոշում է պահպանական փաստաթղթի համարը.
2) գրանցում (մուտքագրում) է գաղտնի ճանաչված օբյեկտի մատենագիտական տվյալները (բացառությամբ` օբյեկտի համառոտ շարադրանքի (ռեֆերատ).
3) որպես պահպանական փաստաթղթի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ օբյեկտի մասին տեղեկությունները (տեղեկագրում հրապարակվում է հետևյալ գրառումը`
«N ... արտոնագրի (վկայագրի) մասին տեղեկությունները չեն հրապարակվում»).
4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը (վկայագիրը) և սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով այն առաքում կամ հանձնում է իրավատիրոջը։
17. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների հայտերով տրված պահպանական փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապա- տասխան պետական գրանցամատյանում դրանց վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները չեն հրապարակվում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գրառման)։ Գաղտնի օբյեկտների պահպանական փաստաթղթերի մասին
տեղեկությունների փոխանցումն իրականացվում է օրենքի 17-րդ հոդվածի համաձայն։

10_0466

6

IV. ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
18. Իրավական պահպանություն ստացած գաղտնի օբյեկտի օգտագործումը, դրա նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցումը (արտոնագրի (վկայագրի) զիջումը) և գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձանց իրականացվում է օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։
19. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի նկատմամբ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված հարկադրական լիցենզիա չի տրամադրվում։
20. Իրավատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում գաղտնի
օբյեկտի օգտագործումն այն անձի կողմից, որը չգիտեր և չէր կարող իմանալ տվյալ արտոնագրի (վկայագրի) գոյության մասին։ Այդ օբյեկտի գաղտնազերծումից հետո կամ արտոնագրի (վկայագրի) գոյության մասին իրավատիրոջ կողմից նրան ծանուցելուց հետո նշված անձը պարտավոր է դադարեցնել արտոնագրված գաղտնի օբյեկտի օգտագործումը կամ իրավասու մարմնի թույլտվությամբ` իրավատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքել, բացառությամբ այն դեպքի, երբ այդ անձը «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ունի վաղօրոք օգտագործման իրավունք։
V. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
21. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների գաղտնիության սահ-
մանված աստիճանի պահպանման անհրաժեշտությունը, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի,
ստուգվում է դրանց գաղտնագրող` իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով։

10_0466

7

22. Իրավասու մարմնի կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում նշված մարմինը գաղտնազերծման օրվանից մեկամսյա ժամկետում դրա մասին գրավոր ծանուցում է իրավատիրոջը և գործակալությանը։ Ծանուցագրի հետ միասին գործակալություն է ներկայացվում նաև արդյունաբերական սեփականության գաղտնազերծված օբյեկտի հայտի նյութերը` բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակողների։
23. Գործակալությունը տվյալ օբյեկտի արտոնագրի (վկայագրի) մասին տեղեկություններ
է հրապարակում «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
24. Համապատասխան մարմնի կողմից արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի գաղտնազերծման թվականից սկսած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերը (պահպանական փաստաթուղթ ստանալու, այն ուժի մեջ պահելու տարեկան և այլն) վճարվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

10_0466


立法 实施 (1 文本) 实施 (1 文本)
无可用数据。

WIPO Lex编号 AM025