Գրանցված է
ՀՀ արդարադատության նախարարության
կողմից, 08.06.2009թ., կոդ 10309212
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2009թ. մարտի 25-ի N205- Ն
հրամանի
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ցանկը սահմանված է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի
55-րդ հոդվածի 3-րդ մասի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 21.2-րդ և 39-րդ հոդվածների, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան տեղեկությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պաշտոնական տեղեկագրում հրապարակելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
2. Գործակալությունն ունի «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիր, որը հրատարակվում է յուրաքանչյուր ամիս օպտիկական սկավառակների վրա։
3. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են տեղեկություններ իրավական պահպանություն ստացած գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և աշխարհագրական նմուշների մասին` օգտագործելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստանդարտներով սահմանված կոդերը, ինչպես նաև բնագավառին վերաբերող օրենսդրական և այլ նորմատիվային փաստաթղթեր ու հաղորդագրություններ, որոնք զետեղվում են տեղեկագրի համապատասխան բաժիններում։
4. «Գյուտեր» բաժնում հրապարակվում են տրված արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝
2
(11) արտոնագրի համարը.
(13) փաստաթղթի տեսակի կոդը. (21) հայտի համարը.
(22) հայտի ներկայացման թվականը.
(23) լրացուցիչ նյութերի ստացման թվականով որոշված առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության թվականը.
(24) արտոնագրով վերապահված իրավունքների գործողության սկիզբը (եթե
արտոնագիրը տրվել է նախկին ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի հիման վրա).
(31) առաջնային հայտի համարը.
(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.
(33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը.
(45) գյուտի արտոնագրի մասին տեղեկությունների և հայտի հրապարակման թվականը.
(51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը(ները). (54) գյուտի անվանումը.
(56) տեղեկատվության աղբյուրները.
(57) գյուտի ռեֆերատը կամ հավակնության սահմանումը.
(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ստացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.
(71) հայտատուն, երկրի կոդը.
(72) գյուտի հեղինակը (ները), երկրի կոդը. (73) արտոնագրատերը, հասցեն, երկրի կոդը. (74) հավատարմատարը.
(85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ անցման թվականը. (86) միջազգային հայտի (PCT) համարը և ներկայացման թվականը.
(87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը։
5. «Արտոնագրաունակության մասին գործակալության եզրակացությունները» հրապարակվում են` նշելով սույն ցանկի 4-րդ կետում
3
նշված տվյալները, իսկ հարկ եղած դեպքում` նաև գյուտի ճշգրտված հավակնության սահմանումը։
6. «Օգտակար մոդելներ» բաժնում հրապարակվում են տրված արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝
(11) արտոնագրի համարը.
(13) փաստաթղթի տեսակի կոդը. (21) հայտի համարը.
(22) հայտի ներկայացման թվականը.
(23) լրացուցիչ նյութերի ստացման թվականով որոշված առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության թվականը.
(31) առաջնային հայտի համարը.
(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.
(33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը.
(45) օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.
(51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը(ները). (54) օգտակար մոդելի անվանումը.
(56) տեղեկատվության աղբյուրներ. (57) ռեֆերատը.
(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ստացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.
(71) հայտատուն, երկրի կոդը.
(72) օգտակար մոդելի հեղինակը (ները), երկրի կոդը. (73) արտոնագրատերը, հասցեն, երկրի կոդը.
(74) հավատարմատարը.
(85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ անցման թվականը. (86) միջազգային հայտի (PCT) համարը և ներկայացման թվականը. (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը։
7. «Արդյունաբերական նմուշներ» բաժնում հրապարակվում են գրանցված արդյունաբերական նմուշների մասին հետևյալ տեղեկությունները՝
4
(11) վկայագրի համարը.
(13) փաստաթղթի տեսակի կոդը. (21) հայտի համարը.
(22) հայտի ներկայացման թվականը.
(23) լրացուցիչ նյութերի ստացման թվականով որոշված առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության թվականը.
(31) առաջնային հայտի համարը.
(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.
(33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը.
(45) արդյունաբերական նմուշի գրանցման և վկայագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.
(51) արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման (ԱՆՄԴ)
ցուցիչը(ները).
(54) արդյունաբերական նմուշի անվանումը. (55) պատկերը (գծանկարը, լուսանկարը). (71) հայտատուն, երկրի կոդը.
(72) արդյունաբերական նմուշի հեղինակը (ները), երկրի կոդը.
(73) արդյունաբերական նմուշի իրավատերը, հասցեն, երկրի կոդը. (74) հավատարմատարը։
8. «Համակարգված ցուցիչներ» բաժնում հրապարակվում են գյուտերի, օգտակար մոդելների արտոնագրերի և արդյունաբերական նմուշների վկայագրերի համարներն ըստ միջազգային դասակարգման, ըստ համապատասխան օբյեկտների։
9. «Ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են գրանցված
ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները՝
(111) գրանցման հերթական համարը. (151) գրանցման թվականը.
(181) գրանցման գործողության ենթադրյալ ավարտը. (210) հայտի համարը.
(220) հայտի ներկայացման թվականը.
5
(230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը. (310) առաջին հայտի համարը.
(320) կոնվենցիայով առաջնության թվականը.
(330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը. (510) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.
(511) դասերը ըստ նշանների գրանցման ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (Նիցայի դասակարգում).
(526) չպահպանվող տարրերը.
(540) ապրանքային նշանի պատկերը, կամ դրա այլ ձևով ներկայացումը. (551) կոլեկտիվ նշան.
(554) ծավալային նշան.
(591) գույնը և գունային համակցությունը.
(646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը. (730) նշանի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.
(740) հավատարմատարը։
Հրապարակվում են նաև տեղեկություններ ապրանքային նշանների գրանցման գործողության երկարաձգման մասին։
10. «Ապրանքների ծագման տեղանուններ» բաժնում հրապարակվում են գրանցված ապրանքների ծագման տեղանունների և դրանց օգտագործման իրավունքի վկայագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝
(111) տեղանվան գրանցման համարը. (210) հայտի համարը.
(220) հայտի ներկայացման թվականը. (151) տեղանվան գրանցման թվականը. (540) տեղանունը.
(561) տեղանվան գրադարձությունը. (510) ապրանքի տեսակը.
(511) ԱԾՄԴ.
(390) ծագման երկիրը.
(539) ապրանքի առանձնահատկությունները.
6
(646) վկայագրի համարը.
(181) վկայագրի գործողության ժամկետը.
(730) (190) |
վկայագրի սեփականատերը արտադրության վայրը)։ երկրի կոդը. |
(իրավատերը) |
, |
հասցեն( |
ապրանքի |
(740) |
հավատարմատարը. |
||||
(750) |
նամակագրության հասցեն. |
11. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ» (ԻՄՏ) բաժնում
հրապարակվում են գրանցված ԻՄՏ - ների մասին հետևյալ տեղեկությունները՝
(11) վկայագրի համարը. (21) հայտի համարը.
(22) հայտի ներկայացման թվականը.
(24) ԻՄՏ-ի առաջին օգտագործման թվականը (բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը).
(54) ԻՄՏ-ի անվանումը.
(73) ԻՄՏ-ի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը.
(72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն,
երկրի կոդը).
(74) տեղեկություններ հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.
տոպոլոգիայի գրանցման թվականը. (44) հրապարակման թվականը։
12. «Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները՝
(210) հայտի համարը.
(220) հայտի ներկայացման թվականը.
7
(111) գրանցման համարը.
(151) Հայաստանի Հանրապետությունում նշանը հանրահայտ ճանաչելու թվականը.
(540) հանրահայտ ապրանքային նշանի պատկերը (այլ ձևով ներկայացումը). (531) Վիեննայի դասակարգումը.
(510) ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման (ԱԾՄԴ)
դասերը.
(511) ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ.
(730) նշանի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.
հանրահայտ ճանաչելու թվականը։
13. «Օրենսդրական և նորմատիվային փաստաթղթեր» բաժնում հրապարակվում են (ոչ պաշտոնական) մտավոր սեփականության ոլորտին վերաբերող օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերը։
14. «Հաղորդագրություններ» բաժնում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.
1) Գյուտերի, օգտակար մոդելների արտոնագրերի և արդյունաբերական նմուշների վկայագրերի գործողության վաղաժամկետ դադարեցման մասին (ըստ օբյեկտների)`
ա. արտոնագրի( վկայագրի) համարը.
բ. գործողության դադարեցման թվականը.
գ. գործողության դադարեցման հիմքը։
2) Ապրանքային նշանների գրանցման գործողության վաղաժամկետ դադարեցման մասին՝
ա. գրանցման համարը.
բ. գրանցման գործողության դադարեցման թվականը.
գ. գրանցման գործողության դադարեցման հիմքը։
8
3) Ապրանքների ծագման տեղանունների գրանցման գործողությունը և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին՝
ա. գրանցման (վկայագրի) համարը.
բ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման թվականը.
գ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման հիմքը։
4) Արտոնագրերի (վկայագրերի )գործողության վերականգնման մասին՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. վերականգնման մասին դիմումը ներկայացնելու թվականը.
գ. արտոնագրի (վկայագրի) գործողության վերականգնելու թվականը։.
5) Արտոնագրերի (վկայագրերի) զիջման մասին պայմանագրերի գրանցման մասին՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) անունը, ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. նոր արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ)
ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը։
6) Լիցենզային (արտոնագրային) կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը։
9
7) Ապրանքային նշանների զիջման մասին`
ա. ապրանքային նշանի գրանցման համարը.
բ. սեփականատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
գ. նոր սեփականատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը,
բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը։
8) Ապրանքային նշանների լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին՝
ա. ապրանքային նշանի գրանցման համարը.
բ. սեփականատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը։
9) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքի զիջման մասին՝
ա. վկայագրի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. նոր իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության
կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը։
10) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների օգտագործման լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին՝
ա. վկայագրի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.
10
գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը։
11) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին (ըստ օբյեկտների)՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
գ. կատարված փոփոխության բովանդակությունը.
դ. փոփոխության գրանցման թվականը։
12) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.
գ. համապատասխան պայմանագիրը վաղաժամկետ լուծելու թվականը։
13) Պահպանական փաստաթղթերի կրկնակներ տալու մասին՝ ա. համապատասխան պահպանական փաստաթղթի համարը. բ. կրկնակի տրման թվականը.
14) Բաց լիցենզիայի վերաբերյալ հայտարարության մասին (ըստ օբյեկտների)՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու վերաբերյալ դիմումի ներկայացման թվականը կամ այդ դիմումը հետ կանչելու մասին դիմում ներկայացնելու թվականը։
15) ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցնելու և դրա փոխարեն ՀՀ արտոնագիր տալու մասին՝
ա. նախկին ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի համարը.
բ. ՀՀ արտոնագրի համարը։
16) Պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին՝
11
ա. տեղ գտած սխալի տեղը.
բ. ճիշտ գրառումը։
17) Արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) ազգանվան, անվան, հայրանվան կամ անվանման և բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության մասին՝
ա. արտոնագրի (վկայագրի) համարը.
բ. արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ)
ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն.
գ. արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու նոր վայրը, երկրի կոդը։
18) Ապրանքային նշանի (ապրանքի ծագման տեղանվան օգտագործման
իրավունքի վկայագրի) սեփականատիրոջ ազգանվան, անվան (անվանման)
փոփոխության մասին տվյալները՝
ա. գրանցման (վկայագրի) համարը.
բ. սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. սեփականատիրոջ նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու նոր վայրը։
19) Գյուտի արտոնագրի գործողությունը երկարաձգելու մասին՝
ա. արտոնագրի համարը.
բ. արտոնագրի գործողության երկարաձգման թվականը.
գ. արտոնագրի գործողության երկարաձգված ժամկետի ավարտը
(թվականը)։
20) Արտոնագիրը (վկայագիրը)ամբողջովին (մասնակիորեն) անվավեր ճանաչելու մասին՝
ա. արտոնագրի(վկայագրի) համարը.
բ. անվավեր ճանաչելու հիմքը և թվականը.
գ. իրավունքների ծավալը, որի մասով արտոնագիրը (վկայագիրը)
անվավեր է ճանաչվել։
12
21) Ապրանքային նշանի գրանցման (ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի) գործողությունը դադարեցնելու մասին՝
ա. գրանցման համարը.
բ. գործողության ժամկետի դադարեցման թվականը։
22) Ապրանքային նշանի գրանցման (ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի ) գործողությունը երկարաձգելու մասին՝
ա. գրանցման համարը.
բ. սեփականատերը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. գործողության երկարաձգման թվականը.
դ. գործողության ժամկետի ենթադրյալ ավարտը։
23) կոլեկտիվ նշանն ապրանքային նշանի և հակառակը փոխակերպելու մասին՝
ա. գրանցման համարը.
բ. նշանի սեփականատիրոջ աղգանունը, անունը (անվանումը),
բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը և ապրանքների հատկանիշները.
դ. փոխակերպման թվականը։
24) Ապրանքային նշանի գրանցման զատման մասին՝
ա. գրանցման համարը.
բ. զատման թվականը.
գ. ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց մասով գրանցումը զատված է.
դ. նոր գրանցման համարը.
25) Ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին՝
ա. գրանցման համարը.
բ. անվավեր ճանաչելու հիմքը.
գ. անանվավեր ճանաչելու թվականը.
13
դ. ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ անվավեր է ճանաչվել նշանի իրավական պահպանություն տալը (մասնակիի դեպքում).
26) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավատիրոջ ազգանվան, անվան կամ անվանման և բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության մասին՝
ա. վկայականի համարը.
բ. իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
գ. իրավատիրոջ նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.
27) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասին՝
ա. հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը (եթե նշված է դիմումի մեջ), հասցեն (անհրաժեշտության դեպքում՝ նաև նամակագրության համար հատուկ նշված հասցեն), հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
բ. գրանցման համարը.
գ. գրանցման թվականը.
դ. մասնագիտական գործունեության սահմանափակումները։
28) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների ազգանվան, անվան, հայրանվան, գտնվելու կամ բնակության վայրի փոփոխությունների մասին՝
փոփոխված ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն.
29) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների մասին՝
ա. նոր մասնագիտական սահմանափակումները.
բ. մասնագիտական սահմանափակումների փոփոխման հիմքը և թվականը։
14
30) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին՝
գործունեության դադարեցման թվականը և հիմքը։
15. Գործակալության նախաձեռնությամբ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կարող են հրապարակվել նաև մտավոր սեփականության իրավական պահպանությանը վերաբերող այլ տեղեկություններ։
16. «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում
հրապարակվում են պետությունների, տարածքների և միջկառավարական կազմակերպությունների երկտառ կոդերը։
15